Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. ԱԺ երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ

Նոյեմբեր 28,2014 17:22

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

 28 նոյեմբերի 2014թ., Երևան: Սիրելի հայրենակիցներ,  խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում  ձեզ այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ և իրականացման ժամանակացույց:

Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության և դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։

Միասնական հրապարակի առջև քաղաքական գործիչների գործողությունները չեն կարող սահմանափակվել անհատական կամ կուսակցական տեսակետների հիման վրա հայտարարություններով: Ներկայիս անհրաժեշտ հրամայականն է՝ ստույգ ժամանակացույցով բողոքի, դիմադրության և ընդվզման գործողությունների  նախաձեռնումը:

Հետևաբար՝ միացյալ օրակարգը և միացյալ առաջնորդությունը ձևավորելու նպատակով  Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.

2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում,

դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում,

և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում:

Այդ հանդիպումների օրակարգում են լինելու նաև ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ  գործիքների կիրառման ձևերի և իրագործման քննարկումները:

Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք՝

2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երևանի Ազատության հրապարակում,

դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում,

և նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում:

Միջոցները բազմաթիվ են և իրագործելի են մեր կամքով՝ բողոքի համատարած ցույցեր, գործադուլներ, նստացույցեր, իշխանության հարկային տեռորի դեմ անհնազանդություն, Սերժ Սարգսյանի ու նրա խմբի անդամների նկատմամբ  «Հայ ժողովրդի դատարանի» կողմից հանրային դատավարության անցկացում և այլն:

Ժամն է հեռացնել խավարի իշխանությունը և վերացնել մեզանում իշխումը խավարի։

 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930