Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ ձեւաչափով: Նշենք, որ հանձնաժողովը մշտապես հանդիպումներ է կազմակերպում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ եւ սա նմանատիպ հերթական հանդիպումներից էր:
Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում պարոն Հեֆերնի ունեցած ներդրումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին արել է հնարավորը՝ զարգացնելու եւ խորացնելու համար երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատգամավորներին հետաքրքրող տարբեր հարցեր:
Կարդացեք նաև
ԱԺ մամուլի հաղորդագրություն