Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանը բացահայտել է այն մեխանիզմները, որոնցով կարող է պահպանել եւ հաստատել ինքնիշխանությունը»

Նոյեմբեր 28,2014 16:08

«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք խորը ճգնաժամային երեւույթներ, եւ դրա հիմնական մեխանիզմը դարձել է ժողովուրդների կողմից ինքնիշխանության կորուստը»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Այդ կորուստը, ըստ նրա, տեղի է ունենում երկու ձեւերով՝ առաջինը՝ երկրների քաղաքական ընտրանիները անցնում են օտար ուժերին ծառայության՝ ոչ թե սպասարկում են սեփական երկրի շահերը, այլ իրականացնում են այլ երկրի նպատակադրումները. «Սա տեղի է ունենում երկրորդ խնդրի պատճառով: Ինքնիշխանության կորուստի երկրորդ հարթությունը այն է, որ երկրներում տարածվում է խորթ արժեհամակարգ, երկրների ժողովրդի ինքնությանը, մշակույթին չհամապատասխանող արժեհամակարգ, որը բերվում է դրսից եւ ունի մի նպատակ՝ հեշտացնել արտաքին կառավարումը: Ժողովուրդները հենց ընդունում են արտաքին համակարգերը, միանգամից դառնում են խաղալիք, ընտրանիները տալիս են այդ համակարգին եւ դառնում են գործիք եւ դրանով տապալում իրենց երկրի ապագան»:

Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Հայաստանը 1988 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ բացահայտել է այն մեխանիզմները, որոնցով կարող է պահպանել եւ հաստատել ինքնիշխանությունը. «1988 թվականի հուժկու ժողովրդական շարժումը բերեց նրան, որ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր սեփական ինքնությունը, իր նպատակադրումները եւ բոլոր խանգարող երեւույթները դնում էր մեկ կողմ: Այդ վիճակը պետք էր վավերացնել ինչ-որ որոշումով եւ դրա վավերացումը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, երբ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որ Խորհրդային միության այն որոշումներն են գործելու Հայաստանի տարածքում, որոնք վավերացված են Հայաստանի Խորհրդարանի կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930