Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևը լրագրողներին խորհուրդ է տվել Ղարաբաղ մեկնելիս Ադրբեջանից թույլտվություն ստանալ. Укринформ

Նոյեմբեր 28,2014 15:02

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինացի լրագրողներին հորդորել է Ղարաբաղ այցելելու դեպքում Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանալ: «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Եվգենի Պերեբիյնիսն այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ «1+1» հեռուստաալիքի «15 հանրապետություններ» հաղորդման առնչությամբ, որտեղ Ղարաբաղն ու Հայաստանը համակրանքով են ներկայացված:

«Մենք, իհարկե, ադրբեջանական կողմին կտեղեկացնենք, որ մեր կայքում հստակ խորհուրդ է տրվում, որ այդ շրջաններ այցելելու համար անպայման անհրաժեշտ է ադրբեջանական համապատասխան մարմինների համաձայնությունը: Ու մենք միշտ բոլոր լրագրողներին կոչ ենք անում խստորեն պահպանել այդ նորմերը, – ասել է Պերեբիյնիսը՝ նշելով, որ իրենք չեն կարող որևէ հրահանգ տալ մասնավոր հեռուստաընկերություններին («1+1»-ը մասնավոր է), – բայց, ամեն դեպքում, մենք բոլոր լրագրողներին կոչ ենք անում պահպանել այդ նորմերը: Մեր դիրքորոշումը մենք ևս մեկ անգամ կփոխանցենք հեռուստակայանի տնօրինությանը»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930