Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է աղմկող պատգամավորի նախադեպ ընդունել Առաքել Մովսիսյանի օրինակը

Նոյեմբեր 28,2014 14:24

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ երկրորդ ընթերցմամբ ԱԺ քառօրյայի օրակարգ դրական եզրակացությամբ մտավ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած ԱԺ կանոնակարգ օրենքում կարգազանց պատգամավորների մասին փոփոխությունը:

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ կարգազանց պատգամավորները պատժվեն. «Կարգազանց կարող են համարվել պատգամավորներից բացի նրանք, որոնք ԱԺ նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում նիստը վարողի պահանջները: Նրանք այն անձինք կարող են լինել, որոնք ներկայացնեն կառավարությունը, նախարարներ լինեն, կամ մարդիկ, որոնք մեր փոխարեն կարող են քվեարկել: Այսինքն, նաեւ այլ անձանց համար ենք դրույթ սահմանում»:

Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, սխալ է այդ պատժամիջոցները տարածել պատգամավոր չհանդիսացող անձանց վրա. «Ո՞նց կարող է պատահի ԱԺ կանոնակարգը, որը ԱԺ գործունեության կարգն է պաշտպանում, ո՞նց կարող է այլ պաշտոնատար անձանց վրա տարածվի»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ այդտեղ ոչ մի խնդիր չկա, քանի որ խոսքը ԱԺ նիստին է վերաբերվում, իսկ դա հենց իրենց գործն է կարգավորել:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքն այդտեղ վտանգ է տեսնում, Զարուհի Փոստանջյանը զարմացավ. «Դուք հիմա ինչի՞ եք ուզում պաշտպանել այդ այլ անձանց իրավունքները»: Ջհանգիրյանը վստահեցրեց, որ ոչ մի կարգազանցի ինքը չի պաշտպանի: Նա առաջարկեց. «Այն անձինք, որոնք ամբիոնի մոտ են եւ չեն ենթարկվում, չեն գնում, կարելի է ամբիոնի հետ միասին հրավիրել դուրս»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ նախագծի շրջանակներում բառեր են օգտագործվել, որոնց չափորոշիչ չկա: Օրինակ, աղմկել բառը. «Ի՞նչ է նշանակում աղմկել: Սա հարց է, որը մենք պետք է իրավակիրառ պրակտիկայում ունենանք օրինակ»: Զարուհի Փոստանջյանը տեղում հիշեց կոնկրետ օրինակ եւ առաջարկեց չափել դրանով. «Մեր գործընկեր Առաքել Մովսիսյանը (Շմայս) լավագույն օրինակներից մեկն է: Դա նախադեպ կարող ենք վերցնել եւ չափանիշ ընդունել»:

Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ բոլորն Առաքել Մովսիսյան չեն, կարող է մեկը ուրիշ բան անի, բայց աղմուկ հնչի:

Օրինագիծն ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում: Ձեռնպահ քվեարկեց միայն Գագիկ Ջհանգիրյանը: Ճշգրտելու հարցեր ուներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930