Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո

Նոյեմբեր 28,2014 14:04

2014թ. նոյեմբերի 27-ին Փորձաքննությունների ազգային բյուրո այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  նպատակն էր ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առաջատար փորձագիտական կառույցներից մեկի աշխատանքներին, կատարվող փորձագիտական հետազոտությունների հնարավորություններին։

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի գործունեության կարևորագույն ոլորտներից է հանդիսանում քաղաքաշինությունը և նորարական բնույթի այլ զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային տնտեսության ծառայությունների ամենօրյա աշխատանքի ապահովումը։ Այդ առումով խիստ կարևոր է կազմակերպել փոխշահավետ համագործակցությունը իրավասու փորձագիտական կառույցի հետ՝ մի կողմից ծրագրերի և կատարվող աշխատանքների փորձագիտական ուղեկցման, ինչպես նաև գիտակրթական գործունեության մի շարք ակտուալ ուղղություններով, դրանց թվում՝ շինարարական արդյունաբերության, ֆինանսատնտեսագիտական գործունեության, բնապահպանության, հաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի և այլն։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ ունենալով մի շարք տեսչական և ստուգող ծառայություններ, խիստ կարևոր է ժամանակ առ ժամանակ ստանալ վերլուծական բնույթի անկախ տեղեկատվություն, ինչպես այս կամ այն ծրագրի գործարկման կամ ընթացիկ գործունեության որևէ ուղղությամբ աշխատանքների սկզբնական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում և, որ առավել ակտուալ է, դրանց ավարտից հետո կատարված աշխատանքների համապատասխանության և արդյունավետության գնահատման ժամանակ։ Այս բոլոր փուլերում, ինչպես ցույց է տալիս զարգացած եվրոպական երկրների փորձը, էական և որոշ դեպքերում առանցքային դեր ունեն իրավասու փորձագիտական կառույցները։

Այս առումով Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համագործակցության պայմանագրի նախապատրաստումը խիստ հրատապ է, առանձնապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կազմակերպությունը լայնորեն կիրառում է միջազգային ստանդարտները, ինչպես նաև միջազգային փորձը փորձագիտական գործունեության ոլորտում։ Մյուս կողմից, տվյալ համագործակցության պայմանագիրը խիստ օգտակար է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար միջազգային համագործակցության ընդլայնման առումով։ Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին կարողացել է ուղիղ երկկողմանի կապեր հաստատել մի շարք եվրոպական մայրաքաղաքների, քաղաքների հետ, ինչը ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները և միանշանակ կարող է նպաստել համագործակցության ծրագրերի առաջընթացին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ և փորձագիտական գործունեության գիտագործնական և կրթական ոլորտներով։ Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համագործակցության համատեղ ծրագրերի նախապատրաստումը։

 

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930