Մեր հեղինակած հոդվածներից մեկն առնչվում էր Տավուշի մարզի գյուղերից մեկին, որը կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանամերձի կարգավիճակ ունի: Մեր հրապարակումից հետո Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ զանգահարելով՝ հորդորեց գյուղերը սահմանամերձ անվանելիս ուշադիր լինել, նայել քարտեզին եւ տեսնել, թե այդ գյուղը որտեղ է սահմանակցում Ադրբեջանին: Գյուղապետն ասաց, որ Այգեպարում գիշերային լուսավորության ցանց չեն անցկացնում, որովհետեւ ադրբեջանական զինուժի գնդակները խոցում են լուսավորության լամպերը: Այգեպարում գիշերային լուսավորություն անցկացնելու վերջին փորձն արվել է մեկ տարի առաջ, ազերիներիի գնդակոծության հետեւանքով այդ գործը ձախողվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ