Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարան մտած ցեղասպանության ճանաչման օրինագիծն ու ԵՄ ճնշումները

Նոյեմբեր 28,2014 13:47

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կանխատեսմամբ, Թուրքիայի խորհրդարանը մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման մասին օրինագիծը կմերժի:

«Բայց այն կմնա երկրի քաղաքական կյանքի օրակարգում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց թուրքագետը:

Նա հիշեցրեց, որ 1990-ականներին «ցեղասպանություն» բառի միայն բարձրաձայնման համար Թուրքիայում խիստ պատժամիջոցներ էին սահմանված՝ դատում եւ կալանավորում էին, իսկ ցեղասպանության  մասին հիմա բարձրաձայն խոսելը վկայում է Եվրամիության պահանջների ու դիրքորոշման խստացման մասին. «Օրինագծի հայտնվելը ոչ այնքան Ռեջեփ Թայիփ Էրդողանի արժանիքն է, որքան Եվրամիության, այսինքն՝ Էրդողանի հանդուրժողականությունը պայմանավորված է ԵՄ-ի պահանջներով: Սա լուրջ քայլ է. երկրի ներսում օրինականացվում է պատմության հետ երես առ երես կանգնելու պահանջը»:

Թուրքագետի խոսքով, օրինագիծը չի ընդգրկվի Թուրքիայի խորհրդարանի  օրակարգ, բայց դրա  քննարկումն արդեն իսկ առաջընթաց է:

Այդ օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել  քրդական Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեբաայթ Թունջելը: Օրինագծում կա դրույթ նաեւ ջարդերի ենթարկված ժողովուրդներից ներողություն խնդրելու վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930