Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ԱԺ-ում՝ արխիվային գործի մասին. «Գերատեսչությունն իր ժուլիկությունները ոչնչացնում է»

Նոյեմբեր 28,2014 13:00

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց կառավարությունը: Այս նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է, որ դատական գործերը պահվեն 30 տարի, դրանից հետո արխիվ ուղարկվեն:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց, որ միայն ծանր հանցագործությունների դեպքում գործերը 30 տարի պահեն, որովհետեւ անձի ազատազրկումից հետո էլ հնարավոր է նոր հանգամանքներ, նոր փաստեր ի հայտ գան եւ գործը նորից վերանայվի: Իսկ մյուս դեպքերում Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է գործերն այդքան չպահել, այլ ուղարկել արխիվ:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ դեպքեր են լինում, երբ կա որոշում՝ սեփականության վկայականի հետ կապված, բայց չկա ծանուցում. «Մենք բախվել ենք այդ խնդրի հետ, երբ պատասխանել են, որ ոչնչացվել է ծանուցման փաստաթուղթը»:

Petairavakan_handznajoxov-1 Petairavakan_handznajoxov-3

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ չի ոչնչացվում, ուղարկվում է արխիվ: Սակայն պատգամավորները նշեցին, որ գերատեսչությունն ինքն է որոշում, որը ոչնչացնի, որը արխիվացնի: Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «դրա համար էլ գերատեսչությունն իր ժուլիկությունները ոչնչացնում է»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ իրենք այդքան մեծ ծավալով էլեկտրոնային կրիչների վրա չեն կարող պահպանել ամբողջը:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, գոնե կառավարությունը պետք է մի ձեւ սահմանի, որ նվազագույնը սա պետք է պաշտպանես. «Թող էլի գերատեսչությունը որոշի, բայց կառավարությունը շեմ սահմանի»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ դա լուծելի խնդիր է, հետագայում կորոշեն:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրինագիծը որոշեց ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930