Ֆուտբոլի բրազիլացի լեգենդ Պելեն կայցելի Ադրբեջան, այս մասին հայտնել է նրա գործակալ Փոլ Քիմսլին, փոխանցում է «Լոս Անջելես Թայմս»-ը:
«Պելեն որոշել է իր արձակուրդներն անցկացնել ընտանիքի հետ», – ասել է Քիմսլին, – «2015թ. սկզբի համար հաստատվել է Ավստրալիա, Չինաստան, Նիգերիա և Ադրբեջան կատարելիք ուղևորությունները»:
74-ամյա Պելեն առողջական խնդիրներ ուներ: Երիկամների քարերը հեռացնելու համար նոյեմբերի 13-ին նա վիրահատություն էր տարել, իսկ երկուշաբթի կրկին տեղափոխվել էր հիվանդանոց՝ միզուղիների մարսողության վարակի ախտանիշով: Աշխարհի եռակի չեմպիոնն արդեն իրեն լավ է զգում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ