Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարենային ապրանքների շուկայում թանկացումներ են սկսվել. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 28,2014 12:49

Նախատոնական շրջանին բնորոշ գնաճը մտահոգիչ է դարձել, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ վերջին օրերին էապես արժեզրկվել է նաեւ դրամը` ազդելով բնակչության գնողունակության վրա: Պարենային եւ ոչ պարենային շուկաներում գների աճը մտահոգել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որտեղ ձեւավորված հատուկ աշխատանքային խումբը սկսել է ամենօրյա մոնիտորինգը Հայաստանի խոշոր առեւտրային կենտրոններում:

«Նախնական գնահատականով` նկատվում են որոշ ապրանքատեսակների թանկացումներ, սակայն դրանք հիմնականում ներկրված ապրանքներ են, իսկ տեղական արտադրության ապրանքների շուկայում էական գնային փոփոխություններ չեն նկատվել: Ներկրված ապրանքների թանկացումը, նախնական գնահատականով, պայմանավորված է տարադրամի փոխարժեքի փոփոխություններով»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930