Ընդամենը երկու օրվա ընթացքում Երեւանում անհայտ անձինք այրել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների չորս ավտոմեքենաները։
«ՉԻ»- Խոսքը Ցեղասպանության 100-ամյակի մասին է, որը շարժման անդամները մտադիր են նշել առանց ռեժիմի, եւ կարելի է ենթադրել, որ նրանց ավտոմեքենաներն այրել են մեկ այլ շարժման՝ «100-ամյակն առանց ավտոների» նախաձեռնության անդամները։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենայն հավանականությամբ հենց «ռեժիմն» էլ կազմակերպել է այդ հրկիզումները (եթե, իհարկե, մի կոդմ թողնենք այն վարկածը, որ Կարեն Ավագյանը պարզապես հերթով անցել է այդ մեքենաների կողքով)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում