Այսօր խորհրդարանում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ դեսպանն այսօր փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
Ուշագրավ է, որ Արտակ Զաքարյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի փակ հանդիպմանը նախորդել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումը` ԵՏՄ հարցով հարակից զեկույց ներկայացնելու մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ