Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ իրավիճակում կհայտնվեինք, եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 28,2014 12:25

«Գնում ենք մի միություն, որի հետ կապված անգամ հստակ վերլուծություն չունենք»,- ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում դժգոհել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մեզ հետ զրույցում Քոքոբելյանին հակադարձեց՝ հիշեցնելով, որ մենք ոչ թե նոր ենք գնում, այլ դե ֆակտո արդեն իսկ այդտեղ ենք, արդեն իսկ ինտեգրված ենք այդ միությանը, քանի որ ամուր կապերի մեջ ենք ԵՏՄ լիդեր պետության՝ Ռուսաստանի հետ:

Պրոֆեսոր Թավադյանն իր հերթին հարց ուղղեց հակաԵՏՄ-ականներին՝ իսկ գիտե՞ք, թե ի՞նչ իրավիճակում կհայտնվեինք, ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնեինք, եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին. «Դիմադիր թե ընդդիմադիր քաղաքական գործիչները պարտավոր են գիտակցել, որ դե յուրե չանդամակցման դեպքում բացասականը անհամեմատ շատ կլինի»:

Ապա հատուկ ընդդիմախոսների համար ներկայացրեց այդ վտանգները. կունենայինք էներգակիրների գների կտրուկ աճ՝ մասնավորաբար, գազի՝ ընդհուպ մինչեւ 400 դոլար, կնվազեին ուղղակի ներդրումները, քանզի դրանց 45 տոկոսը իրականացրել է Ռուսաստանը, կունենայինք արտահանման անկում: «Հայկական պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, ու եթե չհանվեին մաքսատուրքերը, եւ հակառակը՝ կիրառվեին, այսպես կոչված, «սանիտարական չափանիշներ», ապա կգրանցվեր արտահանման անկում եւ աշխատատեղերի կրճատում»:

Կունենայինք տրանսֆերտների զգալի կրճատում, երկիր մուտք չէր գործի մոտ 200 մլն դոլար եւ կգրանցվեր պաշտպանության համար անհրաժեշտ պարագաների գների կտրուկ աճ:

Եվ վերջապես. միգրացիայի խստացման հետեւանքով կունենայինք պարտադրված ներգաղթ, որը հայաստանյան գործազրկության առկայության պարագայում կհանգեցներ սոցիալական լարվածության: «Գուցե որոշ մարդկանց ձեռնտո՞ւ է՝ երկրում որքան վատ, այնքան իրենց համար լավ, բայց մենք խոսում ենք երկրի շահերից: ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում մենք ոչ թե կհայտնվեինք զրոյական վիճակում, այլ ուղղակի հետընթաց կունենայինք»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Valod says:

    Փաստորեն մենք չենք գնացել այդ միություն այլ սարսափելի սպառնալիքի տակ , որը միայն թշնամուց է սպասվում, մեզ տարել են: Իհարկե այդ սպառնալիքների հնչեցման պարտավորությունը ընկել է մեր դոկտորի ուսերին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930