ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում չքննարկեց ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ հարցն այն պատճառով, քանի որ հանձնաժողովն այս հարցում հարակից զեկուցմամբ է հանդես գալու:
Ինչպես հայտնի է, ԵՏՄ հարցով խորհրդարանում գլխադասային հանձնաժողով է նշանակված տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր ընդամենը պետք է քննարկի՝ ընդհանուր համաձայնություն հարցը` հարակից զեկուցմամբ հանդես գալու մասով:
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին էին, որ չարժե, որպեսզի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հարակից զեկուցմամբ հանդես գա: «Այս պայմանագիրը, ինչպես պաշտոնապես է նշվում, արտաքին քաղաքականության հետ կապ չունի, զուտ տնտեսական հարց է, ի՞նչ կապ ունի արտաքին քաղաքականության հետ: Սա ներքաղաքական հարց է ինչքան հասկացանք»,- հեգնանքով նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Քանզի հարցով գլխադասային հանձնաժողով է նշանակված տնտեսական հարցերի հանձնաժողովը, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իմաստ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չունի ձևական քննարկում անել:
Կարդացեք նաև
Մինչդեռ մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Թևան Պողոսյանը, հակառակ տեսակետն ունի: Նա կարծում է, որ արժե հարցը քննարկել և հարակից զեկույցով հանդես գալ:
Քվեարկության արդյունքում, որոշվեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՏՄ հարցով հարակից զեկուցմամբ հանդես կգա: «Կողմ» քվեարկեցին Արտակ Զաքարյանը, Արտաշես Գեղամյանը, Շիրակ Թորոսյանը, Մհեր Շահգելդյանը և Թևան Պողոսյանը: «Դեմ» էին Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը և Վահան Բաբայանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ