Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչը հայտարարել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից դոպինգ օգտագործող ըմբիշները կորակազրկվեն կրկնակի ժամկետով՝ 4 տարով:
Լալովիչի փոխանցմամբ, նույնպիսի պատիժ է սպասվում նաեւ 12 ամսվա ընթացքում դոպինգ թեստերը երեք անգամ բաց թողնելու դեպքում: «Չորս տարվա որակազրկումն ըմբիշի համար հավասարազոր է կարիերայի ավարտի: Այնպես որ, ես նրանց խորհուրդ եմ տալիս անընդունելի այդ քայլին գնալուց առաջ լավ մտածել»:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունից հետո անաբոլիկ օգտագործած լինելու համար թուրք Շամիլ Էրդողանից ետ է վերցվել բրոնզե մեդալը եւ մարզիկը առայժմ գործող կանոնակարգի համաձայն որակազրկվել է երկու տարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի