Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ. «Փաստինֆո»

Նոյեմբեր 28,2014 12:07

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի մասին:

Նախկինում արդեն հայտնել էինք, որ գործի շրջանակներում ընկերության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը կալանավորվել է արտերկրում:  Մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը գնում է ընկերության ֆինանսական տնօրեն, ծնունդով բելառուսցի, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի մասին: Քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ում որոշում է կայացվել  նրան միանգամից 4 հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այլ կերպ ասած, Սաչկովին Հայաստանում մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով և կատարվել է կազմակերպված խմբի կողմից, իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, համակարգչում, համակարգչային համակարգում, պահվող տեղեկատվությունը փոփոխելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և համակարգչային սաբոտաժի համար:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձերբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ու թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հենց մայիսին, Քիշնևի կոնվենցիայի հիման վրա դիմել էր Բելառուսի դատախազությանը Սաչկովին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանին հանձնելու միջնորդությամբ, սակայն առ այսօր նա Հայաստան չի տեղափոխվել: Մեր տեղեկություններով Մինսկը պաշտոնապես բավարարել է հայկական կողմի միջնորդությունը, սակայն Սաչկովը ջանքեր չի խնայում` իրեն Հայաստանին հանձնելը ձախողելու համար:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930