Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեզվի պետական տեսչության պետը որեւէ վտանգ կամ մարտահրավեր չի տեսնում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2014 11:52
rus

Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ռուսաց լեզվին առանձին կարեւորություն տալ։ Ամսվա սկզբին, օրինակ, մեկնարկել է ռուսական երգի փառատոնը. Գյումրիի մի քանի դպրոցներում երեխաները դպրոցական օրը ռուսական երգ ու պարով են սկսում, ռուս մանկավարժների խմբերը շրջում են Հայաստանի դպրոցներում ու բուհերում՝ ռուսերենը տարածելու համար, ռուս պաշտոնյաները հայաստանցիներին համարձակվում են հայտնել, որ ռուսերենը նրանց կյանքի, ապագայի լեզուն է եւ, ի վերջո, խոսվում է այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կփորձի ռուսերենին որոշակի կարգավիճակ տալ։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց՝ ամենատխուր փաստն այն է, որ երբ արտասահմանից սփյուռքահայերը գալիս են  Հայաստան, նրանց հետ հաղորդակցվում են ռուս սահմանապահները ռուսերենով։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ կիսեց այդ մտահոգությունը. «Երբ տեղի է ունենում ոչ թե ռուսերենի, այլ ռուսի՝ սպիտակ արջի՝ որպես միակ փրկչի քարոզչություն, դա արդեն մտահոգիչ է»,- ընդգծեց նա։

Իսկ ահա լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարծում է, որ մտահոգվելու որեւէ պատճառ չկա։ «Բնական է, որ շատ պետություններ շահագրգռված են, որ աշխարհի տարբեր երկրներում իրենց լեզվի ուսուցումը տարվի բարձր մակարդակով։ Բայց քանի որ մեր պետական լեզուն հայերենն է, մենք որեւէ վտանգ կամ մարտահրավեր չենք տեսնում»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց նա:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930