Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանի հայտարարությունն ի սկզբանե արդեն թալանողներին տրված հրապարակային երաշխիք էր. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2014 11:09

Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարություններից էլ ակնհայտ էր, Կառավարությունը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե կարողանա «Նաիրիտը» հնարավորինս շուտ վաճառել։

Այս հարցում հիշեցնենք՝ իշխանությունները մեծ հույսեր էին տածում կապված «Ռոսնեֆթի» հետ, որը մեկ տարի առաջ Վլ. Պուտինի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում հետաքրքրություն էր ցուցաբերել «Նաիրիտի»  հանդեպ, ռուսները խոստացել էին այն գնել՝ Հայաստանի բյուջեն ազատելով նման բեռից։ Եվ երբ ՀՅԴ-ն առաջարկում էր ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծել, ՀՀԿ-ականներն իրենց ձայնալարերը չէին խնայում՝ ՀՅԴ պատգամավորներին բացատրելու համար, որ հանձնաժողովի ստեղծումը կխափանի ակնկալվող գործարքը։

Բայց, ինչպես գրեթե միշտ է լինում հայ-ռուսական հարաբերություններում, ռուսները հերթական անգամ հետ կանգնեցին տրված խոստումից, եւ արդյունքում անցած մեկ տարվա ընթացքում ե՛ւ «Նաիրիտի» պարտքը մեծացավ, ե՛ւ այն թալանողներն իրենց գումարներն էլ ավելի անհասանելի օֆշորային գոտիներ տեղափոխելու հնարավորություն ստացան։ Եվ «Նաիրիտի» հարցով ԱԺ ենթահանձնաժողով ստեղծելու օրերս կայացված որոշումը, կարելի է ասել, այլեւս ժամանակավրեպ է։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «всё украдено до нас»։ Իսկ Զախարյանի հայտարարությունն էլ, թե անհնար է պարզել «Նաիրիտի» թալանի մեխանիզմներն ու կատարողներին, ի սկզբանե արդեն թալանողներին տրված հրապարակային երաշխիք էր, որ նրանք կարող են հանգիստ վայելել իրենց թալանը հեռավոր արտերկրում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930