Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. մենք օգտագործեցինք բոլոր դիվանագիտական ճանապարհներն ու միջոցները. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2014 10:56

Հարցազրույց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանի հետ:

 – Միջազգային հանրությունն ինչպե՞ս կընդունի Պաշտպանության բանակի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողությունը, հետագայում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հակամարտության կարգավորման վրա։

– Համենայնդեպս, մինչ օրս միջազգային մամուլը որեւէ վատ արձագանք կամ անդրադարձ չի ունեցել։ Աշխարհը տեսավ, որ մենք այդ ընթացքում օգտագործեցինք բոլոր դիվանագիտական ճանապարհներն ու միջոցները՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ, բայց ադրբեջանական կողմի վրա որեւէ քաղաքակիրթ տարբերակ ներգործություն չունեցավ։ Մեզ մնում էր հատուկ  նշանակության գործողության միջոցով չեզոք գոտուց, որն Ադրբեջանը կրակահերթի տակ էր պահում, դուրս բերել մեր օդաչուների աճյունները։

– Իսկ հնարավոր չէ՞ր այդ հատուկ նշանակության գործողությունն ավելի շուտ իրականացնել՝ չսպասելով, թե Ադրբեջանը բարի կամք կդրսեւորի միջազգային հանրության ազդեցության ներքո։

– Լավ եւ մանրակրկիտ պլանավորված օպերացիա պետք է անցկացվեր, իսկ դա ժամանակ է պահանջում։ 10 օրում, հավատացեք, նման օպերացիա նախապատրաստել եւ իրականացնել… շատ արագ է կատարվել։ Արագ կարելի էր մտնել, բայց կկարողանայի՞ն առանց զոհերի իրականացնել։ Ինչպես գիտենք, օպերացիան փայլուն է իրականացվել եւ առանց մեր կողմից զոհերի, իսկ նման դեպքերում, սովորաբար, զոհ են տալիս։ Պարզապես անհնար է մի քանի ժամվա մեջ նման գործողություն պլանավորել եւ իրականացնել։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930