Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Ով է տանուլ տալիս ժամանակը. «Ժամանակ»

Նոյեմբեր 28,2014 10:53

100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ոչիշխանական ուժերի պահանջը քննարկելու պատրաստակամության մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կրկին թարմացրել է իշխանություններ-ոչիշխանական ուժեր բանակցությունների թեման: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բանակցությունների պաշտոնական հրավեր չկա, և եթե լինի, ապա կմտածեն պատասխանի մասին: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, որ պատրաստ են քննարկել հարցը, սակայն ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել չեն ցանկանում, համենայն դեպս՝ սահմանադրական փոփոխություններից առաջ:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատրաստել է խորհրդարանում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնություն՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերին առաջարկելով միանալ այդ նախաձեռնությանը: Ոչիշխանական ուժերն առայժմ չեն կողմնորոշվել, թեև նախնական արձագանքները հիմք են տալիս ասելու, որ նրանք Փաշինյանի նախաձեռնությանը ամենայն հավանականությամբ չեն միանա: Բացառված չէ, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ համամասնական 100 տոկոս ընտրակարգի անցնելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին, հնչել է իմպիչմենտի նախաձեռնությունից ոչիշխանական ուժերին այսպես ասած փրկելու համար, քանի որ նրանք ըստ էության կարող են հրաժարվելու քիչ թե շատ քաղաքական փաստարկ բերել, որ իշխանությունները ընդառաջ են գնում իրենց պահանջին, և իրենք ի սկզբանե անհեռանկար նախաձեռնության փոխարեն կկենտրոնանան կոնկրետ խնդիրների վրա:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930