ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ անդրադարձավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանին խորհրդարանում իմպիչմենթ հայտնելու վերաբերյալ։
– Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն ինչպե՞ս Է վերաբերվում Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը եւ ի՞նչ է անելու դրա հետ կապված։
– Նախ, ասեմ, Նիկոլ Փաշինյանը ընդամենը քաղաքական հայտարարություն է արել, ես՝ որպես իրավաբան եւ պատգամավոր, կարող եմ խոսել արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթի հետ կապված։ Երբ փաստաթուղթը կներկայացնի, կիմանանք՝ ինչ բովանդակություն է, այն ժամանակ էլ վերաբերմունքը կհայտնենք։ Իսկ առհասարակ, որպես քաղաքական ակցիա, կարող եմ ասել, որ ընդամենը քաղաքական դաշտում երեւալու եւ ընդհանուր դիմագիծը պահելու խնդիր է լուծում։ Չեմ կարծում, որ այսօր իմպիչմենթի որեւէ հիմք կա։
– Հաշվի առնելով փաստաթղթի բովանդակությունը, որի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է… (հարցը կիսատ է մնում)։
Կարդացեք նաև
– Կարծում եմ, գերագնահատում եք Փաշինյանի ունակությունները՝ հանդեպ դեպի վերնագիրը, բայց նորից եմ ասում, ես չեմ կարդացել այդ փաստաթուղթը, հետեւաբար՝ բովանդակային որեւէ կարծիք չեմ կարող հայտնել։ Տեսականորեն՝ հնարավոր է, բովանդակությունը լրիվ այլ լինի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում