Դատելով այն հանգամանքից, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցներում արդեն մի քանի օր է՝ օդը լիքն է Նիկոլով (սրանց բոլոր լրագրողներն ու ֆեյսբուքյան թղթակիցները միայն Նիկոլի մասին են գրում), կարելի է վստահ ասել, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ, այն է՝ ստորագրահավաք Սերժ Սարգսյանի իմպիչմենթի համար՝ հարցն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ բերելու նպատակով, եռյակին եւ հատկապես ԲՀԿ-ին այնքան էլ չի ոգեւորել։ Նիկոլ Փաշինյանին այնպես են քննադատում, ասես նրա այդ քայլը չի բխում ՀԱԿ-ի «Սերժիկ, հեռացիր» կամ ԲՀԿ-ի «Այս իշխանությունը պետք է հեռանա» ռազմակոչերից։
Բայց ի՞նչ է պատահել։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կյանքի կոչելու մի քայլ։ Գագիկ Ծառուկյանը չի՞ ասել, որ միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող իշխանափոխություն իրականացնելու համար։ Դե հիմա Նիկոլն էլ առաջարկում է բոլորով միանալ, ստորագրել նախաձեռնության տակ եւ իշխանափոխության հարց առաջացնել։ Ավելին` կարող ենք ասել։ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը մի բան էլ կարող է դետոնատորի դեր խաղալ եւ օգնել իշխանափոխության պրոցեսի արագացմանը, որպեսզի Գագիկ Ծառուկյանը երկար ու ձիգ երեք-չորս տարի իր արյուն-քրտինքով աշխատած փողերը չծախսի ամբողջ աշխարհում շտաբներ բացելու եւ պահելու վրա։
Եվ, փոխանակ Նիկոլի նախաձեռնությունը ողջունելու, ԲՀԿ-ն փշերն է ցույց տալիս, հիշում ինչ-որ բաներ, որոնք, իբր, վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին եւ իբր ապացուցում, որ նա Բաղրամյան 26-ի գործակալ է։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հա բայց ողջունելու բան լինի, որ ողջունեն, Նիկոլի կողմից ձեռնարկած այս իշխանահաճո գործընթացի ինչը ողջունեն, եթե այն իսկզբանե դատապարտված է ձախողման․
Ուզում եմ մի բան պարզաբանել: Ըստ իս, ԲՀԿ-ն ողջունում է բոլոր՝իչական արդյուքին միտված նախաձեռնությունները: Բայց պարոն Փաշինյանի նախաձեռնությունն ըստ էության ինքննանապատակ է, այն արվում է զուտ արվելու համար՝ քաղաքական թատրոն: Սա չի կարող արդյունավետ լինել:
ԲՀԿ-ն մշտապես ողջունել է և ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ինքնանպատակ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը որևէ արդյուքն չի տալու. ստորագրություններով Հայաստանում իշխանափոխություն չի եղել և չի լինելու և Նիկոլ Փաշինյանն էլ դա հրաշալի հասկանում է. հետևաբար քյալը ինքնին դառնում է ինքնանպատակ, արվում է անելու համար..