Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի նախաձեռնող խմբի անունից դիմել է դատավորին

Նոյեմբեր 28,2014 14:30

Հայկ Կյուրեղյանի պաշտպանության նախաձեռնող խմբի անունից Կենտրոն եւ Նորք֊Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր դիմել «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականեանը:

Ըստ այդ դիմումի, նախաձեռնող խումբը դեռեւս 2013 թվականի նոյեմբերին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՀ պետական ու հանրային կառույցներին հղած, կոչ անելով, որ Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների հնարավոր դատավարությունն ընթանա հնարավորինս ընդարձակ դահլիճում եւ հեռարձակվի հանրային ռադիոյով ու հեռուստատեսությամբ:

«Քանի որ նրանց դեմ հարուցված գործը քննելու է ձեր դատարանը, դիմում ենք ձեզ եւ խնդրում թույլ տալ իրականացնելու դատավարության ընթացքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող հետեւյալ գործողությունները.
ա. մեզ թույլատրել, տեսագրել այն միաժամանակ, դատական բոլոր նիստերի ընթացքը կայքով հեռարձակել,
բ. դատարանի շենքի առաջ բարձրախոսներ տեղադրենք, որպեսզի դահլիճում ներկա գտնվելու հնարավորությունից զրկված քաղաքացիները կարողանան դատական նիստերի ընթացքին հետեւել»։ Դրան ի պատասխան՝ ստացվել էր դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանի գրությունը, համաձայն որի՝ դիմումը մուտքագրվել էր դատարան:
Ինչ վերաբերում է դատական նիստերը հեռարձակելու եւ շենքի առաջ բարձրախոս տեղադրելու համար թույլտվություն ստանալուն, ապա աշխատակազմից հայտնել էին, որ այդ թույլտվության համար անհրաժեշտ է դիմել գործը քննող դատավորին:

Ունենալով նման պատասխան, Հայկ Կյուրեղյանի գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին է դիմել Ռուբեն Մնացականեանը:

Գործի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 1-ին:

«Հենվելով Մարդու իրավունքների 1948թ. դեկտեմբերի 10-ի համընդհանուր հռչակագրի հոդված 19-ի վրա, Ձեզ ենք փոխանցում «Առավոտ» թերթի նոյեմբերի 15-ի ամբողջական համարը, որի 5-րդ էջում հրապարկված է բաց նամակ՝ ուղղված մեղադրյալին»,- ասված է դատավորին ուղղված դիմումում:

Դիմող նախաձեռնող խմբի անդամը մինչ դատական նիստը սկսելը խնդրում է մեր թերթը հանձնել Հայկ Կյուրեղյանին՝ անձամբ:

Կազմակերպությունը գնացել է այդ քայլին, քանի որ Հայկ Կյուրեղյանը դեռ պաշտպան չունի:

 

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930