Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի թանկացրեք, փող տվող չկա». Շիրակի մարզպետի հորդորը՝ իրենց բնակարանները վաճառողներին

Նոյեմբեր 27,2014 23:27

Ինչպես հայտնի է՝  կառավարությունը  մոտ 444  գյումրեցի անօթևանների հարցերը որոշել է լուծել նրանց համար ոչ թե նոր  բնակարաններ կառուցելով, այլ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելով: Այսօր  մեկնարկեց  ԲԳՎ ծրագիրը. Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը  10 ընտանիքի  տրամադրեց  բնակարանների գնման վկայագրեր:

Aravot.am-ը Շիրակի մարզպետից հետաքրքրվեց, եթե Մուշ 2/2 նորակառույց թաղամասի բնակարանները դեռ սեփականաշնորհված չեն, ինչպե՞ս է ԲԳՎ ծրագիրը իրեն արդարացնելու. չէ՞ որ անօթևան ընտանիքների  հիմնական հույսն այն է , որ այս նոր թաղամասի տները հանվեն վաճառքի, իրենք էլ գնեն: «Ձեր հարցը շատ տեղին է, որովհետև այդ հարցով մենք հիմա զբաղվում ենք: Կարելի է  ասել՝ եթե ոչ ամեն օր, երկու օրը մեկ ես խոսում եմ քաղաքաշինության նախարարի հետ, որ արագացնեն էդ պրոցեսը:

«Գլենդել հիլզ»  կազմակերպությունը պետք է տա իրենց, իրենք էլ   դա պետք է վերցնեն սեփականության իրավունքով, որից հետո սեփականաշնորհվի ու բնակիչներին պիտի տրվի: Հիմա ես խոստացել եմ, որ մինչև դեկտեմբերի  կեսերը էդ հարցը պիտի փակվի: Սա շատ կարևոր հարց է, որովհետև մենք գիտենք, որ Մուշ 2 թաղամասում է հիմնական բնակֆոնդը, որտեղ և պետք է գնումները կատարվեն, Գյումրու մյուս տեղերում էդքան բնակարան որտեղի՞ց կլինի: Հորդորս է մարդկանց, նրանց, ովքեր իրենց բնակարանը վաճառելու են. օգտվելով առիթից՝ չթանկացնեն, մեկ է՝ մենք դրանից ավել փող չենք կարողանալու  տալ, դա է սահմանը, որոշված, պրծած է, սահմանի մեջ պետք է տեղավորվեն», ասաց Շիրակի մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930