Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է, իսկ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ պարզել են կեղծ ահազանգ տվողին, ում հայտնաբերել են նաև:
Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի