Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին ազատամարտիկ ուսուցչին ալկոհոլ օգտագործելու համար ազատել են աշխատանքից

Նոյեմբեր 27,2014 22:40

Երեւանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ազատամարտի մասնակից Սերգեյ Աբրահամյանը նախօրեին ազատվել է աշխատանքից քաղաքից դուրս էքսկուրսիայի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար:

Նա իր դժգոհությունը բաց նամակով հայտնել է նաեւ ՊՆ եւ ԿԳ նախարարներին: Ազատամարտիկը նշված դպրոցում աշխատում էր 25 տարի:

«Շատ ոգևորվեցի, երբ իմացա, որ պաշտպանության նախարարության հովանավորությամբ մեր դպրոցը կազմակերպում է էքսկուրսիա դեպի Արցախ, դեպի այն վայրերը, որոնք ինձ համար սրբազան են, որոնց հետ կապված են բազմաթիվ ուրախ և տխուր հիշողություններ ունեմ: Բայց այդ  ուղևորությունը ինձ համար վերածվեց մղձավանջի, քանի որ վերադառնալուց հետո մեր դպրոցի տնօրեն Նավասարդյանը հայտարարեց, որ ես ազատված եմ աշխատանքից այնտեղ ալկոհոլ օգտագործելու համար: Մեզ՝ մանկավարժներիս, ոչ ոք չի զգուշացրել, որ էքսկուրսիայի ժամանակ ալկոհոլ չի կարելի օգտագործել. այդ ուղևորությունը մենք դիտարկել ենք որպես հանգիստ և հանգստացել ենք: Ուզում եմ նշել նաև, որ ես ոչ մեկին անտեղի չեմ վիրավորել և ինձ ավելորդություններ թուլ չեմ տվել: Խոսքերս կարող են հաստատել մեզ հետ եկած մանկավարժները, որոնք մանկավարժական խորհրդի ժամանակ խնդրում էին տնօրենին հետ կանգնել կայացրած որոշումից, քանի որ այն անարդարացի է:

Զրկվելով աշխատանքից՝ ես կհայտնվեմ անելանելի վիճակում, քանի որ իմ խնամքի տակ են գտնվում ծերունի հայրս և վերջերս սրտի վիրահատություն տարած հաշմանդամ կինս:

Գիտակցելով, որ իր արածը ապօրինի է, տնօրեն Նավասարդյանը (Աշոտ Նավասարդյանի դուստրը) մեկ ամիս է՝ իմ հեռացման հրամանը չի տալիս, որպեսզի ես իմ իրավունքները պաշտպանեմ դատարանում: Միեւնույն ժամանակ նա արգելում է ինձ աշխատել եւ իմ դասաժամերը հրամանով տվել է վերջերս ընդունված ուսուցչուհու»,- պատմեց ազատամարտիկը:

Նա նախարարներին խնդրել է՝ օգնել իրեն վերականգնվել աշխատանքում. «Խնդրում եմ վերջ դնել այս ապօրինությանն ու կամայականությանը եւ օգնել ինձ վերականգնելու իմ բարի անունն ու հեղինակությունը»- իր նամակում գրել է ազատամարտիկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930