Նոյեմբերի 27-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սեպուհ Գալբաքյանը:
Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրականորեն գնահատվեց երկու կուսակցությունների միջեւ եղած համագործակցությունը:
Շեշտվեց հայրենիք-սփյուռք հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը եւ այս հարցում երկու կուսակցությունների դերակատարության կարեւորությունը:
Կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին:
Եւս մեկ անգամ ընդգծվեց նորանկախ Հայաստանում գաղափարական հենք ունեցող կուսակցությունների դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ազգային եւ համահայկական նշանակության խնդիրների շուրջ հետագա հանդիպումների եւ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ:
ՀՅԴ Մամլո Դիվան