«Նա, ով չգիտի ռուսերեն լեզուն և Լև Տոլստոյին, նա ինչ-որ բան կորցնում է, հասկանում եք», – երեկ Գյումրիում հայտարարեց Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Կարևորելով իր մայրենի լեզվի իմացությունը՝ աշխարհահռչակ բալետմեյստերը դա բացատրեց միմյանց հասկանալու, սիրելու, միասին լինելու ու բարիություն գործելու անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք, որ նա իր խմբով Գյումրի էր եկել «էսկադա» պարի թատրոնի 20-ամյակի պարերը բեմադրելու ու համերգ-ներկայացում ցուցադրելու համար: Նա ասաց, որ ինքը ևս փորձում է հայերեն սովորել իր ընկերներին հասկանալու համար: Թեև, ըստ նրա, դա բավական դժվար է: Նշենք, որ նա արդեն իսկ հատուկենտ հայերեն բառեր էր արտասանում՝ սրանով ավելի ոգևորելով իրեն շրջապատող մարդկանց՝ թատրոնի պրոդյուսերին, ռեժիսորին, «Էսկադայի» սաներին:
Մանրամասները ՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ