Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի եւ քրեական հետապնդման մեջ գտնվող նախկին քաղաքապետի համագործակցության մասին

Նոյեմբեր 27,2014 22:14

Գորիսի բնակիչ Մարտին Մայսուրյանը քրեական հետապնդման մեջ գտնվող Գորիսի (2000-2014 թթ) քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից տուժածներից է:  Նա Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է նախկին քաղաքապետը իրենից խլել, վաճառել իր գույքը:

« 1953-1958թթ. ընկած ժամանակաշրջանում հորս և իմ նախաձեռնությամբ, ֆիզիկական ահռելի աշխատանքի և զգալի նյութական միջոցների ներդրմամբ, շուրջ 7 մ խորությամբ ձորի հողալցման, բարեկարգման միջոցով ստեղծել ենք շուրջ 8500քմ հողատարածք, որից 900քմ կանաչապատել, ծառատնկել, դրենաժավորել, ցանկապատել և մշակովի այգի ենք դարձրել և շուրջ 50 տարի է որպես տնամերձ տիրապետում, օգտագործում և մշակում եմ ես: Չունենալով ՀՀ կառավարության կողմից 8500քմ հողատարածքը քաղաքի գլխավոր հատակագիծ մտցնելու, կառուցապատման տակ դնելու և տնամերձ հողատարածք ճանաչելու մասին որոշում, Գորիսի նորընծա տերերը՝ Սյունիքի տեր ու տիրակալ, թալանչի բդեշխ Lիսկայի ղեկավարությամբ, սկսած 1991թ.-ից այդ հողատարածքը համարել են առանձին միավոր հողատարածք, կամայականորեն, անօրինական, ապօրինաբար 21 հողակտորներից 17-ը սեփականաշնորհել, վաճառել, նվիրել են իրենց ձեռնտու շահագրգիռ անձնավորությունների, ապoրինաբար կառուցել 6 բնակելի շենքեր, առևտրի սպասարկման կետեր, որոնց մի մասը տարիներ անց քաղաքապետարանի կողմից օրինականացվել է, ապա սեփականաշնորհվել համապատասխան հողատարածքները»:

Մարտին Մայսուրյանի պատմելով, իրեն պատկանող հողատարածնքները մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նելսոն Ոսկանյանի «թեթեւ ձեռքով» նախ ձեւակերպել է իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եղբոր անունով ու հենց պարզել, որ Մայսուրյանի բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվելու, հողատարածքը մի ամսում չորս անգամ վերավաճառել է՝ ապօրինության հետքերը կորցնելու համար. «Ինձ պատկանող հողատարածքի հիմնական ապօրինի գործարքները Նելսոն Ոսկանյանի հետ է կատարել, այսինքն` Նելսոնի միջոցով կատարել է 35 ապօրինի հողհատկացում, ով փող է տվել, իմ հողից մաս են տվել»:

Նա դժգոհեց, որ միայն Նելսոն Ոսկանյանի դեմ են քրեական գործ հարուցել՝ անտեսելով նրա «հրամանատար» Սուրիկ Խաչատրյանին. «Քաղաքապետը կամակատար էր»:

Պարոն Մայսուրյանը արդեն մի քանի տարի է՝ դատարաններից տուն չի գնում, իր իրավունքները վերականգնելու համար դատարանից դատարան է դիմում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «3000 տարվա ազգը» ինչպե՞ս է Լիսկա հանդուրժում: Դուք այս հարցի պատասխանը գիտե՞ք:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Լրիվ համաձայն եմ Սասուն Յուզբաշյանի հետ…

    Մի փախեք ու հեռվից` տաքուկ տեղերից դաս տվեք…..

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ի՞նչու են հայրենիքում մնացածները «մկներ»: Թույլ տվեք հարցնել՝ «փախած» իմ «տաք տեղից»:

    • Ես հիմա որ իմ ոճով շարունակեմ, դուք էլ ձեր ոճով նորից հարցեր տաք, կարծում եմ այստեղ բավականին երկար…զավզակություն կանեմ: Բայց միայն այս անգամ պատասխանելով կավարտեմ.
      -Որովհետև վարազները գնացել են ամստերդամներ, վարազ չլինելու պատճառով առյուծներն ու վագրերը սատկել են կամ էլ մուկ ուտելով կատու են դարձել ու, միևնույն է, աղվեսից վախենում են 🙂
      Հարգելի Վարազ Սյունի, կներեք, որ Ձեր անունն օգտագործելով այսպիսի պատկերներ եմ ստեղծում: Դա ոչինչ չի նշանակում: Միգուցե Դուք հենց առյուծ եք… բայց…մռնչոցն իսկապես տպավորիչ է մոտիկից 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930