Այս պահին մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ հարվածել են Գևորգ Սաֆարյանին: Մայթին հստակ երևում են արյան հետքերը: Ժամանել է Ոստիկանությունը: Բոլոր լրագրողներին կոչ ենք անում գալ դեպքի վայր և լուսաբանել կատարվածը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում նա այժմ ունի վնասվածք և տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա:
Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:
Կարդացեք նաև
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, և հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին:
Նախախորհրդարան