Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյան. «Մեքենաներն այրելը հենց այդ բանդաների ձեռքի գործն է»

Նոյեմբեր 27,2014 19:23

«Պայքարի ամեն տեսակ փորձում են կիրառել անարդարությունների դեմ պայքարողների նկատմամբ, բայց սա արդեն կրիմինալ հատվածի ձեռքի գործ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ օր առաջ քաղաքացիական մի շարք ակտիվիստների, մասնավորապես Կարեն Հարությունյանի մեքենայի այրելու փաստին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում  տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում բակում կայանած ավտոմեքենան հրկիզել են։ Նա, մասնավորապես նշել էր.  «Վառել են անվադողը։ Հարևաններից են տեսել, 911 ահազանգել։ Հրշեջները եկել են հանգցրել, թե չէ կողքի կանգնած մեքենաներով, խանութներով ու էլեկտրական ենթակայանով վառվելու էին։ Սա արդեն 3-րդ դեպքն է ավտոմեքենաս վնասելու։ Ու պարզվում է միայն իմը չէ, մի քանի մեքենա են վառել։  Ինչպես ասում են «ամեն ինչ մեր երկրում լավ է»:

01

Կարեն Հարությունյանի մեքենայից բացի հրկիզել են նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ քաղաքացիական ակտիվիստների մեքենաներ:

Սուրեն Սահակյանը մտահոգված է, որ փորձում են խաղաքարտերը խառնել, քանի որ մյուս բոլոր անձինք Հիմնադիր խորհրդարանից են, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունից, իսկ Կարեն Հարությունյանը որևէ կապ չունի այդ նախաձեռնության հետ: Ենթադրում եմ, որ ՀՀԿ-ական շրջանակներում մարդկանց մեջ, որոնք քաղաքական ներկապնակին տեղյակ չեն, իրենց համար կան ընդդիմադիրներ. եթե անձը խոսում է արդարությունից, իրավունքից, իրենք բոլորը հավասարվում են, բոլորին իրենք ընդդիմադիր են համարում և ում ճանաչում են, նրանց էլ վնասում են»: Մեր հարցին՝ մեքենա այրելը մասնավորապես ո՞ր շրջանակների ձեռքի գործը կարող է լինել, քաղաքացիական ակտիվիստը հիշեցրեց այն, որ Երևանի քաղաքապետարանի առաջ նստացույցի անցկացման ժամանակ Կարեն Հարությունյանի մեքենայի դիմապակին ջարդել էին ու նշեց. «Ենթադրում եմ, որ կարող են նույն մարդիկ լինել: Դրանք իրականացնողները կազմակերպված  բանդաներ են: Լրիվ բռնապետության, ոստիկանապետության ժամանակ  ոստիկաններն են այդ գործառույթն իրականացնում, բայց երբ ոստիկանությունը սկսեց Եվրամիության հետ ծրագրեր իրականացնել, ստեղծվեցին բանդաներ, որոնք քաղաքը զոնաների են բաժանում և այդ նույն գործն են ստանձնել: Կարծում  եմ, որ մեքենա այրելը հենց այդ բանդաների ձեռքի գործն է»:

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930