Օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բեռնվել, որը մեծ վնաս է պատճառել: Նոյեմբերի 3-ին Վ. Կարմիրաղբյուրի մի խումբ բնակիչներ Երեւանում, նախագահական նստավայրի առաջ արտահայտել են իրենց բողոքը: Նախագահի աշխատակազմի աշխատակիցները ընդունել են նրանց, լսել նրանց մտահոգությունները: Նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների , հետո՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին: Հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում:
Վ. Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ 3 փորձագետներ 4-5 օր աշխատել են հրդեհից տուժած այգիներում, հաշվել յուրաքանչյուրի վազի եւ ծառի կրած վնասը: Կ. Չոբանյանն ասաց, որ վնասի չափերը ճշտվել է, սակայն իրենց չեն հայտնում, այդ տվյալները գտնվում են հարուցված քրեական գործի մեջ: Հավելենք, որ «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, հրդեհից հետո Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել է շինթույլտվություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ ,մեր գրագետ լեզվի օրենքօվ պետք ե գրվի ենթական, ստօրօգիալը,հետօ նօր լրացւմները․ վօրպես օրենք դւք սկսւմ եք լրացւմներից․
հարգելի Գոհար,կարծեմ ձեր գրառումը զերծ չէ վրպակներից: Եթե կարողանամ միայն լրացումներով խոսքս տեղ հասցնել, երջանիկ կլինեմ: Կարեւորը ձեւը չէ, այլ՝ բովանդակությունը: Բոլոր դեպքերում շնորհակալ եմ,որ իմ գրածի հանդեպ ուշադիր եք: