Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ արձակեք «անմեղ և հիվանդ» Յունուսին. Եվրոխորհրդարանի նախագահը՝ Ադրբեջանին

Նոյեմբեր 27,2014 18:15

Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Անդրեյ Սախարովի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքները խախտելու համար և պահանջել ազատ արձակել «անմեղ և հիվանդ» Լեյլա Յունուսին,  հայտնում է «Հաքքին.ազ»-ը:

«Լեյլա Յունուսը առաջադրվել էր Սախարովի անվան մրցանակի, որովհետև նա պայքարում էր մարդու իրավունքների համար և պաշտպանում էր այդ իրավունքներն Ադրբեջանում: Եվրոխորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատել այդ անմեղ և հիվանդ կնոջը», – հայտնել է Շուլցը նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում:

Շուլցը տեղեկացրել է, որ Եվրոխորհրդարանը փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, սակայն այդ ծրագիրն այդպես էլ չի հաջողվել իրականացնել: Շուլցն իր բողոքն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ եվրոխորհրդականներին իրենց երկիր մուտքից զրկելու համար:

Հիշեցնենք, որ «Սախարովի» մրցանակը ստացել է կոնգոյացի բժիշկ Դենիս Մուկվեգեն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930