Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Կոլեկտիվ պատասխանատվությունը վաղուց իրեն սպառել է»

Նոյեմբեր 27,2014 17:52

Վազգեն Խաչիկյանի եւ տասներկու ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործով Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ իր պաշտպանյալն անկեղծորեն զղջացել է: Նա անընդունելի համարեց իր պաշտպանյալին մեղսագրվածը, մի բան, որը չի կատարել, եւ կողմ էր անհատական պատասխանատվության պատժի կիրառմանը:

Ըստ նրա, իր պաշտպանյալը հանձնարարություն է կատարել, նրան որեւէ մեկը չի ասել, թե «գումար հափշտակի», գործով էլ չկա մի ապացույց:

Պաշտպան Արշակ Թովմասյանն ասաց, որ իր պաշտպանյալը եղել է Էրեբունի համայնքի սոցիալական ծառայության պետը:

Սարգիս Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Ըստ մեղադրանքի կողմի, նա էլ եղել է կազմակերպված խմբի անդամ:

Ա. Թովմասյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ Ս.Սարգսյանին

2010թ. հոկտեմբերին իր մոտ է կանչել Վազգեն Խաչիկյանը եւ հայտնել, որ 25-30 միլիոն գումար է անհրաժեշտ վերահսկիչ պալատի ստուգումների համար:

Նա ասել է, որ անհրաժեշտ են ցուցակներ, այն մարդկանց, որոնք հինգ տարուց ավելի կենսաթոշակ չեն ստացել:

Նա նախաքննության փուլում էլ վերականգնել է վնասը: 3 միլիոն գումար է պետբյուջեի հաշվին փոխանցել: Ըստ Ա.Թովմասյանի, Ս.Սարգսյանը չի կարող կազմակերպված խմբի սուբյեկտ լինել, նա ընդամենը խմբի անդամի կարգավիճակում հայտնվել է, քանի որ աշխատակից է համարվել:

Շենգավիթի տարածքային պետ Սամվել Էլբակյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն ասաց, որ 2 միլիոն 600 000 դրամի չափով գումար է մուծել պետ բյուջե, այն դեպքում, երբ նա որեւէ գումար չի ստացել, նա կանխել է հանցագործությունը, պատռել այն ցուցակները, որոնք իրենց ստորաբաժանումից պահանջել է վերադաս օղակը:

Ըստ Գ. Հակոբյանի բացակայում է իր պաշտպանյալին մեղսագրվածը՝ հափշտակության հիմքերը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալը չարատավորված անձ է, պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: Նա միջնորդեց, որ եթե դատարանը գտնի, որ այնուամենայնիվ, պետք է պատժել, ապա մեղմ պատիժ պայմանականորեն չկիրառվելու պայմանով:

Ազատամարտիկ, վիրավոր, մարտական մի շարք պարգեւների արժանացած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը եղել է Արաբկիրի ստորաբաժանման պետը:

Իրեն մեղավոր չճանաչելով իր պաշտպանյալը վերականգնել է վնասը՝ 8 միլիոն դրամի չափով:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի հնարավորինս մեղմ պատիժ լինի՝ փորձաշրջանի ձեւով:

«Կոլեկտիվ պատասխանատվությունը վաղուց իրեն սպառել է»,-ասաց Ե. Վարոսյանը:

Վիգեն Գեւորգյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ 2 միլիոն դրամ գումար է այս փուլում իր պաշտպանյալը փոխանցել համապատասխան հաշվին: Ամբաստանյալի կինն ունի ստացիոնար բուժման կարիք, եւ ներկայացրեց համապատասխան տեղեկանք այդ մասին:

Նա մի շարք հարցեր ուղղեց մեղադրողին. արդյոք իր պաշտպանյալն իմացե՞լ է հափշտակության, խմբի կողմից կատարվող հանցագործության, նախնական համաձայնություն հայտնե՞լ է Վ. Խաչիկյանի կողմից ծրագրված հանցագործության, մեխանիզմի մասին, ստանձնե՞լ է իր ուրույն դերակատարումը, ինչպե՞ս…

Նա վկաների ցուցմունքների օգտագործումը անթույլատրելի համարեց,

եւ միջնորդեց քաղհայցի գումարներից հանել այն ծավալը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Նա ասաց, որ իր պաշտպանյալը երկու տարուց ավելի գտնվում է կալանքի տակ, եւ միջնորդեց համաներում կիրառել:

Վահագն Խաչատրյանի պաշտպանն ասաց, որ «դուդուկ» ֆայլ գոյություն չի ունեցել, իսկ գտնվածը աշխատանքային տվյալներ են:

Նա ասաց, որ միայն զենքի հոդված չի դրվել «խմբի» շուք տալու համար:

Իսկ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ ասաց, որ 120 անձ, որոնք հարցաքննվել են եւ 80 միլիոն հափշտակություն են համարում, դրանք չեն հիմնավորվել:

Նա ասաց, որ իր պաշտպանյալը կանչվել է որպես վկա, նա զրկված է եղել «լռելու իրավունքից», իսկ ընդհանրապես կապ չունի ոչ ցուցակների ոչ այդ ցուցակների գումարների հետ:

Նա էլ 3 միլիոն գումար էր մուծել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930