Հռոմի Պապը նոյեմբերի 30-ին կմեկնի Թուրքիա: Մի երկիր, որտեղ կրոնական փոքրամասնությունների համար հեշտ չէ ապրելը, «Բի Բի Սի»-ն անդրադարձել է Ֆրանցիսկոս Առաջինի այցին՝ բացահայտելով Թուրքիայի քրիստոնյաների խնդիրները:
«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշը պատմել է, որ Թուրքիայի հայերը հիմնականում թաքցնում են իրենց կրոնական հայացքները՝ վախենալով ազգայնականների արձագանքներից.
«Հայերը վախենում են իրենց կրոնական ինքնությունն արտահայտելուց», – ասում է նա, –
Հավատացյալների մեծ մասը խաչը թաքցնում է իրենց զգեստի ներսում: Նրանք չեն կարող այն կրել իրենց վրա ու հանգիստ քայլել փողոցում, քանի որ իրենց հետևից կարող է ռեպլիկ թողնեն: Չեմ ուզում ասել, որ ամբողջ թուրք բնակչությունն է դեմ քրիստոնյաներին, բայց ազգայնականության մակարդակն այնքան բարձր է, որ մարդիկ վախենում են արտահայտվել»:
Կարդացեք նաև
Քոփթաշը նշել է, որ թեպետ Հրանտ Դինքի սպանությունից 7 տարի է անցել, բայց Թուրքիայի հայերը շարունակում են իրենց ահաբեկված զգալ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ