ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատական նիստում ներկայացվել են դիվերսանտների ձերբակալման պահին նրանց մոտից առգրավված տեսասկավառակներում առկա նյութերը, որոնք 2007 թվականի հունիս և սեպտեմբեր ամիսներին տեսանկարահանել էր ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ամբաստանյալ Դ. Ասկերովը։
Տեսանյութերում, որոնք ուղեկցվում են Ասկերովի մեկնաբանությամբ, մանրամասն նկարագրվում է Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի դիրքը, ժողովրդագրական տվյալներ, բնակչության զբաղվածության ու ենթակառուցվածքների մասին։ Ամբաստանյալն իր կատարած տեսանկարահանումներում առանձնահատուկ տեղ է հատկացրել շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի մակնիշներին ու տեղակայման վայրերին։ Բացի այդ տեսանյութերի մեջ կատարած իր մեկնաբանություններում նա հաճախ է հնչեցնում հայերի նկատմամբ ազգային ատելություն պարունակող արտահայտություններ՝ իր հայրենակիցներին կոչ անելով ստեղծել պարտիզանական ջոկատներ՝ Շահումյանի շրջանը հետ գրավելու նպատակով։ Հատկանշական է, որ նա իր մեկնաբանություններից մեկում իրեն Շահումյանի շրջանում գտնվելու հնարավորություն ընձեռելու համար հատուկ շնորհակալություն է հայտնում ոմն Աբգան Մուալիմովին և նրա պետին։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում