Սիրելի՛ երիտասարդներ: Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ծրագրերին և գաղափարներին, քաղաքական խորհրդի վերջին նիստից հետո որոշել է հիմնել երիտասարդական մեծ ակումբ:
Յուրաքանչյուր զարգացած, հզոր հասարակություններում երկրի շարժիչ ուժը երիտասարդներն են: Իսկ մեր երկրի այսպիսի պայմաններում մեզ մնում է միայն գործել միասնական: Ունենալով միասնական երիտասարդություն՝ մենք հնարավորություն կունենանք իրականացնել այն ամենը, ինչը անհրաժեշտ է մեր երկրի զարգացման համար: Այդ իսկ պատճառով Լիբերալ ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ երիտասարդական ակումբը պետք է ծառայի իր ժողովրդին, այն պետք է լինի ապաքաղաքական, որտեղ իրենց գործունեությունը կարող են ծավալել յուրաքանչյուրը՝ հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, երիտասարդներ: Երիտասարդական ակումբը հնարավորություն կտա երիտասարդներին գործել ազատ, ընդգրկվել ցանկացած մասնագիտական խմբերի կամ իրեն հաճելի ոլորտի խմբերի մեջ, ունենալ հրապարակային ելույթներ, հանդիպել լրագրողների հետ, նյութեր հրապարակել մամուլում, հանդիպումներ ունենալ հայտնի արվեստաբանների, մշակութային գործիչների, քաղաքական գործիչների և տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ, կազմակերպել աշխտատանքները, համագործակցել միջազգային կառույցների, տեղի հասարակական կազմակերպությունների և այլ երիտասարդական կազմակերպությունների հետ:
Մեր նպատակն է ստեղծել առողջ, հզոր, զարգացած, քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն երկրի լիիրավ սեփականատեր:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյան