Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրության նպաստի առաջարկվող փոփոխությունները՝ խտրական վերաբերմունքի ու բիզնես միջավայրի վատթարացման առիթ

Նոյեմբեր 27,2014 16:38

«Մեդիա կենտրոն»,  նոյեմբեր 27,  2014թ.: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները բացասականորեն կազդեն և´ բարձր վարձատրվող կանանց և´ ընդհանուր բիզնես միջավայրի վրա, գտնում են շատ մասնագետներ:

«Մենք միշտ ասում ենք, որ բիզնես միջավայրը լավացնում ենք, բայց ամեն նախագծով մենք բիզնես միջավայրի վրա սկսում ենք պարտավորություններ ավելացնել», – ասաց փաստաբան, Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Սեդրակ Ասատրյանի համոզմամբ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը հակասահմանադրական է: Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 14 ցուցիչ մեկ հոդվածին, քանի որ բարձր վարձատրվող կնոջը չեն ընդունելու աշխատանքի:

«Բարձր վարձատրվող կանանց չեն ընդունելու աշխատանքի, քանի որ նա պոտենցիալ հղիացող է: … Բիզնես միջավայրը չի վճարելու, և մենք ճանապարհ են բացելու արտագաղթի», – վստահ է Սեդրակ Ասատրյանը:

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման մասնակիցներն էին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը և «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Փայլակ Թադևոսյանը:

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը չկիսեց Սեդրակ Ասատրյանի մտահոգությունը` նշելով, որ «ԱՊՀ երկրների ու արտասահմանի փորձը ցույց է տալիս, որ դա (խմբ. – «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նոր օրինագիծը) բարենպաստ միջավայր է ստեղծում ծնելիության բարձրացման համար, քանի որ կանայք իրենց պետության կողմից պաշտպանված են զգում:

«Ես չեմ կարծում, որ այս օրինագծով չեն պաշտպանվում այն 400 բարձր վարձատրվող կանանց: Կարծում եմ` գործատուներն են դրդում կանանց բողոքել, քանի որ սա միջոց է չարաշահումների, ստվերի դեմ պայքարելու», – ասաց Կարինե Աճեմյանը:

Արամ Օրբելյանը ներկայացրեց իր կատարած հաշվարկը, ըստ որի` եթե գործատուն մեկ տարի ամեն ամիս կին աշխատակցին վճարի 2 մլն. Դրամ աշխատավարձ, մեկ տարվա համար պետական բյուջե վճարվելու է 6 մլն 216 հազար դրամ հարկ, մինչդեռ մայրության նպաստը կկազմի 6 մլն 89 հազար դրամ: Հետևաբար, բանախոսի կարծիքով` ավելորդ է խոսել չարաշահումների ու չարաշահումների մասին դեմ պայքարի մասին:

«Գումարը չի նպաստում երեխա ունենալուն, բայց գումար չունենալը կարող է նպաստել երեխա չունենալուն», – ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում ավագ գործընկեր Արամ Օրբելյանը:

Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը վերջին ժամանակներում ներկայացված ամենափնթի նախագծերից մեկն է: Անգամ հիմնավորումներ ներկայացված չէին նախնական տարբերակում, և այս նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնք կան:

«Ես կողմ եմ մայրացող կանանց շահերը պաշտպանելուն, և դեմ եմ չարաշահումներին… Օրենքը դոգմատիկ չէ, և կարող ենք անընդհատ փոփոխել», – եզրափակեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, պատգամավորը կոչ արեց առաջարկներ ներկայացնեն եւ ինքն էլ դրանք կբարձրաձայնի Ազգային ժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930