Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանդես եկան 7 փաստաբաններ, որոնց միացան նաեւ նրանց պաշտպանյալները։
Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների գործով այսօր հանդես եկած պաշտպանները դատարանին ներկայացրեցին անդորրագրեր՝ որոշակի գումարներ մուծելու մասին։ Պաշտպանական ճառերով հանդես եկան Վաղինակ Աթոյանը (Արթուր Սուքիասյանի պաշտպան), Արշակ Թովմասյանը (Սարգիս Սարգսյանի պաշտպան), Գեղամ Հակոբյանը (Սամվել Էլբակյանի պաշտպան), Երվանդ Վարոսյանը (Հովհաննես Հովհանիսյանի պաշտպան), Հրանտ Անանյանը (Վիգեն Գեւորգյանի պաշտպան), Անդրանիկ Աբաջյանը (Վահագն Խաչատրյանի պաշտպան): Սպասվում էր, որ ճառերով հանդես կգան Արա Զաքարյանի եւ Ժորա Վանոսյանի պաշտպանները։
Կարդացեք նաև
Նրանք անդրադարձան «կազմակերպված խմբի կազմում» առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությանը, այն էլ՝ նախնական համաձայնությամբ։ Նրանք մեղադրանքի կողմին ընդամենը դիմեցին նույն խնդրանքով, որ անհատական լինի պատասխանատվությունը եւ ոչ թե կոլեկտիվ։ Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը հարցնում էր, թե ինչո՞ւ պետք է 44 միլիոն դրամի համար պատասխան տա իր պաշտպանյալը, եւ ոչ թե 4 միլիոնի։
Այժմ ճառով է հանդես գալիս Վազգեն Խաչիկյանը։
Մանրամասները քիչ հետո։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ