Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց երկնքով դու դառնում ես «проходной двор» (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2014 15:51

Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը գտնում է, որ բաց երկնքի քաղաքականությունը ներդնելով Հայաստանում, մենք կորցրեցինք ավիացիան:

Այսօր «Դիալոգ» ակումբում պարոն Պետրոսյանն ասաց, որ բաց երկնքի քաղաքականության դաշտում «Էյր Արմենիան»  կարողացավ աշխատել մոտ 1 տարի եւ չդիմակայեց հատկապես ռուսական ճնշումներին. «Նրանք սկսեցին դեմպինգ անել, ու շատերը կարող էին ասել` ինչ լավ է մեր հասարակության համար` գները իջեցվեցին, բայց իջեցվեցին միայն այն ուղղությունների վրա, որտեղ «Էյր Արմենիան» սկսել էր թռիչքներ իրականացնել»:

Պարոն Պետրոսյանի ներկայացմամբ` բաց երկնքի քաղաքականության մշակողն էր, ուղղակի միջազգային կառույցների կողմից արված լոբբինգ էր. «Դա ուղղակի պատվեր է, Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից, նրանք ենք պարտադրել: Մեր երկրում որոշումները ոչ թե ի նպաստ հանրության է, այլ`մի անձի, կամ, ինչ-որ մի կլանի»:

Շահեն Պետրոսյանն ասաց, որ թեեւ ապացույցներ չունի իր ասած` լոբբինգի վերաբերյալ, բայց նաեւ նկատում է, որ ոլորտում անհրաժեշտ է աուդիտ անցկացնել, այն էլ` անկախ, միջազգային որեւէ ընկերության կողմից:

Մասնագետը կարծիք հայտնեց, որ բաց երկնքի քաղաքականությունը չպիտի միանգամից լիներ, այլ`փուլ առ փուլ. «Բաց երկնքի քաղաքականությունը սիմետրիկ բան է, չի կարող միակողմանի լինել, որովհետեւ, եթե դու միակողմանի հայտարարում ես բաց երկինք, դու դառնում ես «проходной двор», ուղղակի կորցնում ես քո ունեցվածքը, ու ով ասես կարող է գալ»:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Պետրոսյանի կանխատեսմամբ` մոտ ապագայում հնարավոր է «Աերոֆլոտի» գրավի հայկական շուկան, եւ արդեն եվրոպական մի քանի ընկերություններ հրաժարվել են Հայաստան թռիչքներ կատարել, մի մասն էլ` բավականին նվազեցրել է թռիչքների քանակը: Բացի այս, պարոն Պետրոսյանը չի բացառում, որ մեր բոլոր ուղեւորափոխադրող հոսքերը սրանից հետո գնալու են ոչ եվրոպական օդանավակայաններով, այլ` Մոսկվայով. «Վերականգնվում է Սովետական միության պատկերը, սա անցյալ տարի սեպտեմբերի 3-ից հետո եղավ: Ես չգիտեմ ԵՏՄ-ն կիրականանա, թե` ոչ, բայց դա վտանգավոր է Հայաստանի համար, կորցնում ենք ոլորտ` ոլորտից հետո, միգուցե Լենինի արձանն էլ վերականգնվի»:

Aravot.am-ի հարցին` ինչու է ՀԲ-ին եւ ԱՄՀ-ին ձեռնտու, որ Հայաստանում, իր դիտարկմամբ` այդքան վտանգավոր բաց երկնքի քաղաքականությունը ներդնելու համար լոբբինգ անի, եւ ի՞նչ փաստեր կան, պարոն Պետրոսյանն ասաց. «Ես ապացույցներ չունեմ, բարձրաստիճան պաշտոնյաներից ունեմ տեղեկություն, իրենք են ինձ ասել` մի խառնվի, այնտեղից է գալիս ամեն ինչ: Մեր երկրում ո՞նց է փողերի ատկատներ լինում, դուք գիտեք: Օրինակ` «Մաքքենզի» խորհրդատվական ընկերությանը տվել են մի քանի հարյուր հազար դոլար, որպեսզի քաղաքականությունը մշակի, բայց այդ նյութը կարող էին անվճար էլ անել, քանի որ մենք ունենք շատ լավ մասնագետներ»:

Մանրամասն` տեսանյութում

Շահեն Պետրոսյանը գտնում է, որ բաց երկնքի քաղաքականությունը ներդնելով, Հայաստանը պետք է մի քանի երկրների հետ ալյանսի մեջ մտներ, որպեսզի հավասար պայմաններով աշխատեին:

Մասնագետը նաեւ նշեց, որ եվրոպական երկրները բաց երկնքին գնացել են 10 տարուց ավելի ժամկետում, Վրաստանը` 5 տարի, ընդ որում Վրաստանի կառավարությունն իր փոխադրողների համար աջակցություն ստանալու համաձայնություն է ձեռք բերել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930