Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորների համար մութ անկյուններ չկա՞ն

Նոյեմբեր 27,2014 15:48

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը , որտեղ քննարկվել է Հայաստանի`ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Նիստի փակ լինելու հանգամանքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արտառոց ոչինչ չի տեսնում, քանզի խմբակցության բոլոր նիստերն էլ փակ են լինում: ԵՏՄ հարցով լսումներից, հարցը ՀՀԿ ԳՄ-ում քննարկելուց հետո հերթական քննարկումը նա նույնպես արտառոց չի համարում`շատերը գործուղումների են եղել, լսումներին չեն մասնակցել ու լրացուցիչ պարզաբանումների կարիք կար:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ խմբակցության նիստում կրկին խոսվել է այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ Հայաստանը միության կոլեգիայում ունի երեք նախարար, բայց մեկ ձայն պետք է ունենա: «Եթե մենք պնդում էինք, որ երեք ձայն պետք է ունենանք, այդ ժամանակ մի հինգ-վեց ամիս կրկին պետք է հետաձգվեր մեր անդամակցությունը, քանի որ լրացուցիչ քննարկումների կարիք կլիներ»,- պարզաբանեց Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ մինչեւ 2016 թվականի փետրվարն այդ կարգը կգործի, բայց դա որեւէ խնդիր չի կարող առաջացնել Հայաստանի համար: Հակառակ պարագայում, կան բողոքարկման խողովակներ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել ու հասնել հարցի`կոնսենսուսով լուծման:

«Մաքսային միությունը հունվարի մեկից իր գործառույթն ավարտում է եւ արդեն ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը: Մենք առաջիններից լինենք, որպեսզի կարողանանք լիիրավ իրավունքներով մասնակցել: Եթե մի գործի գնում ես, ինչքան շուտ, այնքան լավ, քո դրվածքը կարողանում ես դնել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչո՞ւ չէր կարելի մի քանի ամիս սպասել եւ ավելի կայուն դիրքերով մտնել այդ միություն:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ական պատգամավորների համար այս հարցում ամեն ինչ հստակեցված է, մութ անկյուններ չկան: Նա նաեւ հավելեց, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ մաքսակետի հարց չկա ու չի էլ լինելու. «Ինչպես կա, այնպես էլ մնալու է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930