Լրահոս
Օրվա լրահոսը

7 մլն եվրոյի վարկ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման համար

Նոյեմբեր 27,2014 15:41

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ: Պատվովճար է նշանակվել և վճարվում է թե՛ գործող օրենքով, թե՛ մինչ այդ գործող իրավական ակտերով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:

Պատվովճար նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր տարածքային բաժինների միջոցով, այդ թվում՝ ՀՀ տարածքից դուրս: Պատվովճարը նշանակվում, պատվովճարի գործը վարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով, վճարվում կանխիկ և անկանխիկ եղանակով՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա, այդ թվում՝ լիազորագրով: Օտարերկրյա պետությունում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930