Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Երևանի, Բաքուն մեր հարցումներին չէր պատասխանում. Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված լրագրող. Oxu.az

Նոյեմբեր 27,2014 15:38

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Վոլկովը մեկնաբանել է Ղարաբաղ այցելելու պատճառով իր անվան շուրջ բարձրացած աղմուկը: «1+1» հեռուստաալիքի համար պատրաստած «15 հանրապետություններ» հերթական հաղորդման առնչությամբ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոք էր ուղարկել Կիևին՝ ծրագրում Հայաստանն ու Ղարաբաղը համակրանքով ներկայացնելու համար, իսկ Վոլկովին և հաղորդման մյուս համահեղինակին՝ Կոնստանտին Անդրիյուկին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել:

Ինչպես փոխանցում է «Oxu.az»-ը, Վոլկովը նշել է, որ ինքը նկարահանել է այն, ինչ տեսել է ու խորհուրդ է տվել՝ իր գործում ոչ մի դիտավորություն չփնտրել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ին մեղադրել է, որ իրենց հարցումներին չեն չպատասխանել:

«Ձեռք մի տվեք Կոլոմոյսկիի («1+1» հեռուստակայանը պատկանում է գործարար Իգոր Կոլոմոյսկիին) ալիքին, ու հատկապես ամբողջ Ուկրաինային: Բոլոր բողոքներն ինձ ուղղեք», – գրել է նա, – «Ես նկարահանել եմ այն, ինչ տեսել ու լսել եմ: Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, չէի ուզում այդպես լիներ: Պետք չէ այստեղ դավադրությունների տեսություններ ստեղծել (…) Ադրբեջանը հրաշալի երկիր է: Մենք այնտեղ ընկերներ ենք ձեռք բերել, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի ԱԳՆ-ը մեր հարցումներից որևէ մեկին չի պատասխանել, իսկ Հայաստանինը՝ պատասխանել է»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930