Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում

Նոյեմբեր 27,2014 15:09

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը,  վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:

Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2015թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացված 367 առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ պետական կառավարման մարմինները մեկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն առաջարկություններ՝ ամփոփաթերթում արտահայտված կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, իսկ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը ամփոփաթերթի հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է ապահովել նախագծի և ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով՝ ԱԺ-ում քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930