Արդեն մոտ երկու ժամ է խմբակցության նիստում իշխող ՀՀԿ-ն քննարկում է Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության հարցը: Քննարկումը փակ է: ՀՀԿ նիստին ներկա են կառավարության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը վաղը քննարկվելու է նաեւ ԱԺ արտաքին հարցերի, պետա-իրավական հարցերի հանձնաժողովում:
Հարցի գլխադասային`ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն, ինչպես հայտնի է, դրական եզրակացություն է տվել հարցի առիթով: Հանձնաժողովի նիստում դեմ են քվեարկել միայն ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ