Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի դրական պատասխանը Չավուշօղլուին (Տեսանյութ) 

Նոյեմբեր 27,2014 15:15

Ermenihaber.am կայքի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշoղլուն դժգոհել է, որ Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի դրական ուղերձներին: Aravot.am-ի հարցին որո՞նք են Թուրքիայի դրական ուղերձները եւ ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում դրանց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում`Հայաստանը չի արձագանքում իրենց դրական ուղերձներին: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի դրակա՞ն է Հայաստանի շրջափակումը, Եվրոպայի միակ փակ սահմանը պահելը, վերջնագրեր եւ շանտաժներ անելը, ԼՂՀ հիմնահարցը նախապայման առաջադրելը հայ-թուրքական հարաբերություններում, ժխտողականության քաղաքականությունը, 301 հոդված ունենալը, դեպի միջնադար գնալը…Ես չեմ զարմանում, որ Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտողականության, այլ ստի ու կեղծիքի քաղաքականությունը»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ սուտն ու կեղծիքը եղել են հիտլերյան Գերմանիայի` դոկտոր Գեբելսի քաղաքականության ու քարոզչության հիմքում. «Նրանք առաջնորդվում էին հին հռոմեական սկզբունքով`որպեսզի սուտդ ավելի համոզիչ լինի` հորինիր ավելի մեծ սուտ եւ անընդհատ կրկնիր այն: Թուրքերը գնում են այդ ճանապարհով, որը որեւէ տեղ չտանող ճանապարհ է: Բոլորին էլ պարզ է, որ եթե խոչընդոտ կա, եթե տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, եթե կա պետություն, որը չի իրականացնում միջազգայնորեն դրված պարտավորությունները, դա Թուրքիան է եւ իր հովանավորյալ Ադրբեջանը»:

Շարմազանովը կարծում է, որ Թուրքիան ճիշտ կանի, որ դադարեցնի`«աշխարհի աչքերին թոզ փչելու» քաղաքականությունը, մանավանդ 2015-ին, Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, քանզի չի հաջողելու թուլացնել այն ամենն, ինչ նախատեսում են անել ՀՀ-ն եւ հայկական Սփյուռքը:

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ առաջիկա ամիսների ընթացքում լինեն պետություններ, որոնք անդրադառնան Ցեղասպանության դատապարտման խնդրին եւ Թուրքիայի կեղծ, ժխտողական քաղաքականությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930