Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում զոհվածների ծնողների նամակը իմաստ չուներ. ակցիայի մասին նախագահականում գիտեին. Epress.am

Նոյեմբեր 27,2014 14:16

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր հանդիպել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ և նամակ հանձնել՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս քայլն էլ արվում է, որ հանկարծ նախագահականից չպատճառաբանեն, թե չգիտեին, որ ծնողները հանդիպում են պահանջում:

Հիշեցնենք, որ այս պահանջով ծնողները արդեն մի քանի ակցիաներ անցկացրել են նախագահական նստավայրի մուտքի մոտ, ընդ որում՝ այդ ակցիաներից մի քանիսը ավարտվել են ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների վրա ուժի կիրառմամբ և նրանց ինքնազգացողության վատացմանը:

Ինչպես հայտնել է Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը, Աիդա Ասատրյանն ասել է, որ իրենք գիտեն զոհվածների ծնողների ակցիայի և պահանջի մասին: Նա ասել է, որ և ինքն է տեղյակ, և «վերևում»:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930