Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ուզում է թեժ աշուն մտցնել, սա լյուստրացիայի գործընթաց է՝ ընդդիմության դաշտում». Ալեքսանդր Արզումանյան

Նոյեմբեր 27,2014 14:10

«Նիկոլ Փաշինյանի առաջարկը դեռ չենք ստացել, չենք տեսել: Ինքնին գաղափարը հասկանալի է: Որպես ընդդիմադիր գործիչ, պատրաստ եմ պաշտպանել: Կներկայացնի, եւ մեր կուսակցությունն էլ դրան դրական եզրակացություն կտա, որովհետեւ մենք իշխանափոխության կողմնակից ենք: Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը այլ խնդիր է հետապնդում՝ հստակեցնելու, թե ով է ընդդիմություն, հստակեցում մտցնելու քաղաքական դաշտում»,- այսօր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու՝ արտահերթ նիստով:

Նրա խոսքերով՝ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ, դուք խոսում եք իշխանափոխության մասին, չեք բացատրում, թե ինչ իշխանափոխություն է: Արտահերթ ընտրությունների մասին եք ասում, բայց ճանապարհ ցույց չեք տալիս: Հիմա ինքը առաջարկում է մի ճանապարհ: Եվ ըստ ստորագրությունների պարզ կլինի, թե այն մարդիկ, որոնք խոսում են իշխանափոխության մասին, ինչ կանեն: ԲՀԿ-ն 37 հոգանոց ֆրակցիա ունի, նույնիսկ իմ ձայնն այնտեղ պետք չի: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են իրար հետ այդ 44 ձայնը հավաքել: Փաշինյանն ասում է՝ ես ձեզ տալիս եմ հնարավորություն: Սա գուցե մինի լյուստրացիայի գործընթաց է՝ ընդդիմության դաշտում: Աշունն արդեն ավարտին է մոտենում, Փաշինյանը հավանաբար ձգտում է թեժացնել եւ խոստացված թեժ աշունը մտցնել քաղաքական դաշտ: Այստեղ կարեւոր է, որ հիմնական չիշխանությունն իր դիրքորոշումը ցուցաբերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930