Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Համաժողովրդական շարժման հանրահավաքներից մեկը կդառնա մշտական»

Նոյեմբեր 27,2014 13:35

Տիգրան Կարապետյանի կարծիքով` եթե համաժողովրդական շարժումը իրեն չարդարացնի, ժողովուրդն ընդհանրապես կհուսալքվի

«Դադարային վիճակ չկա, ինչպես կարող է դադար լինել, եթե համաժողովրդական շարժմանը կուսակցություններ են միանում»,- այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Նա նշեց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ամբողջ դաշտը փորձում է միանալ: Այդպիսի իրավիճակ, ըստ նրա, երբեւէ Հայաստանում չի եղել, եւ նա դա դրական է գնահատում: Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ հանրահավաքներից մեկը կդառնա մշտական, այսինքն՝ այդ հանրահավաքից հետո ամեն օր հանրահավաք կամ երթ կլինի. «Որովհետեւ այսպես ապրել չի կարելի, մենք ապրում ենք անարդարության մեջ, արդարություն չկա. Անարդար ընտրություններ, անարդար կեցվածք, անարդար կյանք: Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա դաժան իրականությունն է, որովհետեւ մարդիկ հուսալքված են: Եթե այս ժողովրդական շարժումն իրեն չարդարացնի, դա շատ վատ է, որովհետեւ ժողովուրդն ընդհանրապես կհուսալքվի»:

Նա ներկաներին հայտնեց, որ «Ժողովրդական» կուսակցությունը եւս շտաբներ է բացում, մոտ ապագայում Սեւանում բացվելու է մեծ շտաբը: Պարոն Կարապետյանը հավելեց, որ պատրաստվում է փոխել Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւանում առկա «Ժողովրդական» կուսակցության գրասենյակ ձեւաչափը՝ դարձնելով համաժողովրդական շարժման գրասենյակ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Տիգրան Կարապետյանը ասաց, որ նա կարող է միանալ ժողովրդական շարժումին. «Հանրությունը չի կարող միանալ անձին, անձը պետք է միանա հանրությանը: Համաժողովրդական շարժումը համախմբել է իր շուրջ մեծ քաղաքական զանգված, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է միանալ, թո՛ղ միանա եւ նաեւ իր նախաձեռնությունն առաջարկի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930